Տնտեսություն

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը

2 րոպեի ընթերցում

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ftNFT ֆիջիթալ տարածքում շաբաթ մայիսի 25-ին տեղի է ունեցել թերևս ամենից տարբերվող, հետաքրքիր, ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր, որը մանրամասն ներկայացրեց արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher և First Run խաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը և ստանալ միավորներ։

4A4A3423.JPG (14.85 MB)

Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել են NFT-ներ և դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազած մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin:

4A4A3700.JPG (14.53 MB)

Առաջիկա հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ին սոցիալական հայտնի հարթակներում։

4A4A3718.JPG (13.35 MB)

4A4A3743.JPG (13.16 MB)

4A4A3465.JPG (12.10 MB)

4A4A3773.JPG (12.00 MB)

4A4A3779.JPG (12.64 MB)

4A4A3599.JPG (10.16 MB)

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում