Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով կիրականացվի աղետի գոտու շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռիի և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ Հանրապետության ոլորտային ինժեներների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբի ցուցումներով աշխատանքային խմբերը գործուղվելու են աղետի գոտու բնակավայրեր՝ շենքերի և կառույցների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնելու, վնասների ծավալների խոշորացված գնահատականներ տալու և վերականգնման առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի պատասխանատուների հետ մասնակցել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին: Կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ինժեներական կառույցների շինարարությանոլորտում հայտնի ընկերությունների մասնագետներն իրականացրել են Լոռու մարզի վնասված կամուրջների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություններ, տվել համապատասխան ցուցումներ:

Խաշթառակ տանող կամրջի տեխնիկական վիճակի հետագա դինամիկան դիտարկելու համար դրվել են անշարժ կետեր (նիշեր): Հետազոտվել է նաև Այրում կայարանը գետի ձախ ափին կապող կամրջի տեխնիկական վիճակը, դիտարկվել կամուրջը երկաթուղայինից ավտոճանապարհային փոխելու առաջարկը:

Լուծումները քննարկվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։ Ձեռնարկվել են միջոցներ՝ կարճ ժամանակում խնդրին նախագծային լուծումներ տալու նպատակով։

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ