Տնտեսություն

Կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի արդյունավետության ստուգման նոր մեխանիզմ ներդնել

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը մտադիր է բյուջեի ծախսերի արդյունավետության ստուգման նոր մեխանիզմ ներդնել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուտով Ազգային ժողով կուղարկվի ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով ծախսերի արդյունավետության ստուգումների գործառույթը ֆինանսների նախարարությունից կտեղափոխվի պետական վերահսկողության ծառայություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ անդրդադառնալով հարցին, թե արդյոք ներքին գործերի նախարարությունում ծախսերի արդյունավետության ստուգումներ իրականացվել են։

Նախարարի խոսքով՝ բոլոր ծախսերի վերաբերյալ չէ, որ ֆինանսների նախարարությունը իրականացնում է ստուգումներ, ինչը հնարավոր էլ չի՝ հաշվի առնելով նախարարության սահմանափակ միջոցները։

«Ներքին գործերի նախարարությունում նախորդ տարի ստուգումներ չեն իրականացվել։ Ստուգումները իրականացվում են ռիսկերի գնահատման մեր մեթոդաբանության համաձայն։

Շուտով Ազգային ժողով կուղարկվի ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով այդ ստուգումների գործառույթը ֆինանսների նախարարությունից կտեղափոխվի պետական վերահսկողության ծառայություն։ Եվ այդ ժամանակ մենք նպատակ ունենք իրականացնել նաև մոնիթորինգ և ստուգումների միջոցով գնահատել ցանկացած ծախսի արդյունավետությունը, որը հիմա չի իրականացվում։ Արդյունավետության գնահատում չի իրականացվում, և մեր նպատակն արդյունավետության գնահատման նոր մեխանիզմ ներդնելն է»,- ասաց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում