Քաղաքականություն

Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Լիտվայի ԱԳ նախարարը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի արտգործնախարարությունը Հանրապետության տոնի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Լիտվայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ, որում մեջբերվում են ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի խոսքերը։

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնը, Հայաստա՛ն: Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքները պաշտպանելու վճռականությունը և ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված ջանքերը: Մեր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, կայուն և հուսադրող ապագային»,- գրել է Լանդսբերգիսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում