Հասարակական

ՆԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակելի թաղամասի և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակների որոշ բնակիչներ արգելափակված են և 2 օր է, ինչ ուտելիք չունեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ նշված հատվածների բնակիչներից 911 ծառայություն զանգ չի ստացվել, բացի այդ պարանի միջոցով մշտապես սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցվում են տեղի բնակիչներին։

«Նաև հնարավորություն կա, և փրկարարները կարող են տարհանել նշված հատվածի բնակիչներին, սակայն նրանց ցանկությամբ տարհանում տեղի չի ունենում։ Նրանք ցանկանում են մնալ իրենց տներում։ Խնդրում ենք չհրապարակել չճշտված տեղեկատվություն ու անհարկի չփնովել փրկարարների աշխատանքը»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում