Հասարակական

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

«Քարաթափման հետևանքովմիակողմանի երթևեկելի էՍյունիքի մարզի Մեղրի - Ծավ ավտոճանապարհի 33-րդ կմ-ի հատվածը:

Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ փակ էՎանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Նշվում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջևան հատվածը։ Գործում է շրջանցիկ Սևան-Ճամբարակ-Իջևան ավտոճանապարհը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ նԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում