Կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» օդանավակայանում նոր տերմինալ կառուցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոր տերմինալ կառուցելու շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքերը կառավարելու ուղղությամբ։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար։ Համաձայն եմ, որ լավարկման անհրաժեշտություն կա և, անկեղծ ասած, մեր տպավորությամբ՝ անընդհատ լավարկվում են հոսքերի կառավարման հարցերը, բայց դա բավարար չէ։ Պետք է նոր տերմինալ կառուցվի։ Նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ նոր տերմինալի նախագիծը և էսքիզը կան, բայց պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։

«Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հայերեն العربية Español Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս