Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությանը 105 պատգամավորից մասնակցել է 70-ը, որոնք միաձայն քվեարկել են միակ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի օգտին։

Ավելի վաղ՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար Ազգային ժողովին առաջարկվել էր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հայտնել էր, որ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու էին ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա