Դեսպան Ֆան Յոնը մասնակցել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մայիսի 17-ին 2-րդ անգամ անցկացվեց Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Չինաստանի միջազգային թեստավորում» (Chinese Testing International) ՍՊԸ-ի կողմից և իրականացվում էր «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից։ Միջոցառման նպատակն էր խթանել փոխանակումներն ու համագործակցությունը կրթության ոլորտում։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էր 20 առաջատար չինական բուհ։

Միջոցառման բացման արարողությանը մանսակցել են Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը, «Չինաստանի միջազգային թեստավորում» կենտրոնի ղեկավարը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը և այլ պատվավոր հյուրեր:

Իր ողջույնի խոսքում դեսպան Ֆան Յոնը նշել է, որ շատ հաճելի է ցուցահանդեսին տեսնել բազմաթիվ հայ երիտասարդ ուսանողների, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում չինարենն ուսումնասիրելու և Չինաստանում ուսում ստանալու նկատմամբ։ «Հուսով եմ՝ սույն ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ավելի լավ ծանոթանալ չինական համալսարանների ծրագրերին, գտնել համապատասխան ուսումնական հաստատություն և հնարավորինս շուտ իրականացնել Չինաստանում սովորելու իրենց երազանքը»,- նշել է դեսպանը։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ընդգծել է Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության կարևորությունը և հաստատել, որ բուհերի ներկայացուցիչները հյուրընկալվել են Բրյուսովի պետական համալսարանում, հանդիպումը անցել է ջերմ մտնոլորտում:

Ցուցահադեսին մասնակցել են շուրջ 2000 աշակերտ և ուսանող, ովքեր ստացել են իրենց հետարքրող հարցերի պատասխաննները, ծանոթացել բուհերի երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերին:

Հայերեն Русский 中文

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Գյումրիում շարունակվում են փողոցների միջին նորոգման աշխատանքները