Առևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով կալանավորվել է 27-ամյա մի երիտասարդ, որը Վանաձորի բնակիչ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի կին։ Վերջինս նախ դիտողություն է արել՝ վերոնշյալ 27-ամյա երիտասարդի դեմ ցուցմունք տալու համար, ապա վիրավոական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրել ինչպես իր, այնպես էլ՝ իր թոռների հասցեին, ինչից վախենալով՝ ինքն անջատել է հեռախոսը։

Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդման մեջ առերևույթ առկա են բռնություն գործադրելու կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցավոր արարք կատարած անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ոստիկանութանը տրվել է հանձնարարություն՝ նշված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու մասին»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ