Քաղաքականություն

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

2 րոպեի ընթերցում

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների հայկական կողմից և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով Հայաստանից հստակ առաջարկներ ստանա։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ հայտնելով, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։

Հնդկաստանի դեսպանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից։

«Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք»,- ընդգծեց դեսպանը՝ նշելով, որ երկու երկրների միջև տեղի ունեցած քննարկումներում ՀՀ ներկայացուցիչները Չաբահար նավահանգստից օգտվելու հետաքրքրություն են ցուցաբերել։

Անդրադառնալով Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում Երևանի հնարավոր դերակատարությանը՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի։

«Եթե դա իրականանա, ապա կարծում եմ՝ կօգնի, որ Հայաստանը կարողանա հաղթահարել այն փաստը, որ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր»,- եզրափակեց դեսպանը։

Դեսպանի ամբողջական հարցազրույցը կհրապարակվի մայիսի 20-ին։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում