ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր ստորագրեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ելույթ ունեցավ Նանդիդա Փարշադին, որը նշեց, որ բանկի համար մեծ պատիվ է ներկա գտնվել հյուրընկալ Հայաստանում և ստորագրել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորման այս շատ կարևոր համաձայնագիրը, որը նաև թույլ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ ներգրավել, խթանել առևտուրն ու Հայաստանի ժողովրդի բարգավաճումը:

«Այս նախագիծը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է և ապահովում է նրա կապը ու հասանելիությունը դեպի Եվրոպա ու նրա սահմաններից դուրս, Հյուսիս-հարավ միջանցքի, ինչպես նաև ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային տարր է, և, հետևաբար, այն նաև Եվրոպական Միության գլոբալ տրանսպորտի առաջատար ծրագրի մի մասն է»,- ասաց Փարշադին։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին և Ասիական զարգացման բանկին:

«Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոնորներին, ովքեր համակողմանի աջակցություն են ցուցաբերել ծրագրի նախապատրաստման գործում ՝ Եվրոպական Միությանը և ՎԶԵԲ հատուկ բաժնետիրական հիմնադրամին: Ի վերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի տարբեր ստորաբաժանումների թիմերին, որոնք շատ ջանասիրաբար աշխատել են մեզ այս ստորագրմանը տանելու համար, և որոնք, գիտեմ, ավելի ջանասիրաբար կաշխատեն այս նախագիծը հաջող իրականացմանը հասցնելու համար»,- եզրափակեց նա։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский 中文

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը