Մշակույթ

Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո

1 րոպեի ընթերցում

Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո մայիսի 11-ից կգործի «Փարաջանով 100» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունը համատեղ է՝ Փարաջանովի և «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարաններինը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։

«Համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը հղացվել էր դեռևս մեկ տարի առաջ, ինչը, հանգամանքների բերումով, հնարավոր դարձավ իրագործել այս տարի` կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա սեպտեմբեր»,- «Արմենպրես»-ին նշեց «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանների տնօրեն Անի Նազարյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված են Փարաջանովի անձնական լուսանկարներից, լուսանկարներ ֆիլմերից, ինչպես նաև ֆիլմերի հագուստների էսքիզներ:

Մինչև սեպտեմբեր Գյումրիում ապրող արվեստասեր հանրությանն ու քաղաքի հյուրերին հնարավորություն կտրվի լուսանկարների միջոցով վայելել կինոռեժիսորի ստեղծագործություններն ու ծանոթանալ նրա առօրյային:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում