Քաղաքականություն

Փաշինյանը և Պուտինը համաձայնության են եկել այս հարցում․ Պեսկովը՝ ՀՀ տարբեր մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Պուտինը համաձայնության են եկել այս հարցում․ Պեսկովը՝ ՀՀ տարբեր մարզերից ՌԴ զինվորականների դուրսբերման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի տարբեր մարզերից Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ու զինվորական կետերի դուրսբերման որոշմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է. «Իսկապես, պայմանավորված այն հանգամանքով, որ պայմանները փոխվել են, Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այս հարցում»։

Պեսկովը հավելել է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ՌԴ սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում