Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որպես Հայաստանում կինոյի զարգացմանը խթանող, կինոյի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությանը նպաստող, ֆիլմերին տրվող պետական աջակցության բաշխման ազնիվ, թափանցիկ և մրցակցային համակարգի ապահովմանը սատարող, հայազգի ֆիլմարտադրողներին միավորող և ֆիլմարտադրողների իրավունքները պաշտպանող կառույց, ողջունում է ՀՀ կառավարության՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին», մայիսի 2-իորոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։

«Ֆեդերացիան շնորհավորում է Դավիթ Բանուչյանին՝ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ, անկեղծորեն հուսալով, որ պարոն Բանուչյանի գործունեությունը միտված կլինի կինոյի պետական կառավարման դաշտում քրոնիկ բնույթ կրող թերությունների՝ կառավարող կառույցի ուռճացված հաստիքակազմի և մասնագիտական ցածր որակավորման, կամայական կառավարման, պետության կողմից ֆինանսավորվող ֆիլմերի քանակի և արտադրական հնարավորությունների անհամաչափության, դրանց ոչ պատշաճ վերահսկողության և հաշվետվողականության բացակայության, այլ, մեր կողմից բազմիցս հանրայնորեն հռչակած կնճիռների վերացմանը ու կհանգեցնի կինոարտադրության դաշտում օրենքի գերակայության հաստատմանը, միջազգային արդյունավետ փորձի կիրառմանը, որոշումների կայացման գործում փորձագետների ներգրավվածությանը, փոխգործակցության, ազնիվ մրցունակության մթնոլորտի ապահովմանը և ՀՀ կառավարության որոշման մեջ նշված նպատակների իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա դրական է գնահատում Ֆեդերացիա – ՀՀ ԿԳՄՍ նախարարություն շփումների պարբերականությունն ու համագործակցության ընթացքը, ինչի արդյունքում ֆեդերացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների իր առաջարկ-փաթեթը, որի ամբողջական քննարկումը ակնկալում է ունենալ առաջիկայում նախարարության հարկի ներքո։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն