Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրեզնոյի քաղաքապետարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ բարձրացվել է Հայաստանի դրոշը։

Fresnobee կայքը հաղորդում է, որ միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան։

Ոգեկոչման միջոցառումն անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։

Նշվում է, որ ոգեկոչման հիմնական արարողությունից առաջ Ֆրեզնոյի դպրոցի հայագիտական ծրագրի աշակերտները ևս ոգեկոչման միջոցառում են անցկացրել։

Հայերեն English Русский Türkçe