Քաղաքականություն

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացյի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն։ Երբեք չեմ հուսահատվի դա անելուց, որպեսզի ցեղասպանության ժխտումը երբեք չհանգեցնի դրա վերսկսմանը», - ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Ֆրանսուա Գզավիյե Բելյամին հիշեցնում է՝ հայերն ավել ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են իրենց մշակույթով, աշխատանքով և հիշողությամբ։ «Ալիևի բռնությունները ոչինչ չեն կարող անել այդ իրողությունը փոխելու համար։ Եվրոպան պետք է օգնի Հայաստանին և Արցախի փախստականներին, և մեր երկրները պետք է անմիջապես դադարեցնեն Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը Բաքվի հետ»,-եզրափակել է Բելյամին։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում