Դավիթ Չալոյանը բռնցքամարտի ԵԱ-ից դուրս մնաց վնասվածքի պատճառով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքական անդամ Դավիթ Չալոյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնության հետագա պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության առաջին մենամարտում գերծանր քաշային Դավիթ Չալոյանը մրցեց Ավստրիան ներկայացնող Ահմեդ Հագագի հետ: Երկրորդ ռաունդում մենամարտը դադարեցվեց` Չալոյանի վնասվածքի պատճառով:
Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: