Սպորտ

Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեց Մարիամ Մկրտչյանը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ էհանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցությանիրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում