Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի մեկնարկում Մանասյանն ուժերը չափեց Սլովակիայից Դավիդ Միքալեկի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 4:0 հաշվով:

Մանասյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին:

Մինչ այս Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում