Քաղաքականություն

Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունն այս մասին գրառում է կատարել X-ի իր էջում:

«1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին կարևոր խոչընդոտ։ Գերմանիան շարունակում է պատրաստ լինել՝ անելու ամեն ինչ կայուն խաղաղության ճանապարհին աջակցելու համար»,–ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավորհարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջևԽորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել եննման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում