Ուկրաինայի հայերի միությունը Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգ է նվիրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Հոգու հայկական եկեղեցուն նոր զանգի հանձնման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զանգը նվիրատվություն է Ուկրաինայի հայերի միության կողմից, հայտնում էAnalitikaUA-ն։

«Տեղի ունեցավ զանգի լվացման արարողությունը, որը վարեց տաճարի առաջնորդ Տեր Տարոն Թադևոսյանը։ Ծեսը, որը նախորդում է զանգի օծման գործողությանը, խորհրդանշում է զանգի մաքրումն ու պատրաստումն օգտագործմանը։

Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, ՈՒՀՄ շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, ՈՒՀՄ Խերսոնի ղեկավար Տիգրան Մկրտչյանը: Մասնակցում էին նաև ՈՒՀՄ ակտիվիստներ Արսեն Մելքումյանը՝ Ուժգորոդից և Լևոն Ղուլյանը՝ Օդեսաից։ Միջոցառումը տեղի ունեցավ Ամստերդամի հայկական համայնքի անդամների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ջանքեր է գործադրում ամբողջ աշխարհում հայկական մշակույթը պահպանելու և հանրահռչակելու համար։ Ուստի, Ամստերդամի հայկական եկեղեցուն նոր զանգի փոխանցումը կարևոր իրադարձություն է ոչ միայն տեղի համայնքի, այլև ողջ հայ ժողովրդի համար։

Հայերեն Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը