Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։

Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ՝ դրանով նախատեսելով հետևյալ գործողությունները՝

ա) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ՝ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում,

բ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում,

գ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում:

Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության կատարման պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Հայերեն Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս