ՀՀ արդարադատության նախարարը բարձր գնահատեց հայ-վրացական համագործակցությունն իրավական ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը արգասաբեր համարեց Երևանում մեկնարկած հերթական՝ հայ-վրացական երկօրյա ֆորումի շրջանակներում քննարկումները՝ կարևորելով իրավական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը, որի շնորհիվ են նաև Հայաստանում որոշ բարեփոխումներ իրականացվել։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ համատեղ ասուլիսին։

«Դա մեզ հնարավորություն կտա իրականացնել նախկինում մեր արդեն նախանշված ծրագրերի գույքագրումը, թե ուր ենք մենք հասել դրանցով, ինչ հաջողություններ ունենք։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մի քանի բարեփոխում Հայաստանում տեղի է ունեցել հենց այս համագործակցության շնորհիվ»,-հավելեց նախարարը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում հայ-վրացական իրավական ոլորտում համագործակցության շնորհիվ է նաև Հայաստանում իրականություն դարձել Հարկադիր ծառայության թվայնացման գործընթացը, պրոբացիայի շարժական և միասնական գրասենյակները, որոնք բացվել են Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև միջազգային, այդ թվում՝ վրացական փորձի ուսումնասիրության արդյունք են դատական բեռնաթափմանն ուղղված բարեփոխումները։

«Ես ուզում եմ վստահեցնել, որ սա մեր լավագույն համագործակցություններից է այն իմաստով, որ հենց նախարարների անձնական շփումները բավականին հաճախակի են և թիմերն այնքան են իրար հետ աշխատում, որ մեծ իրավական ընտանիք են դարձել»,-հավաստիացրեց Մինասյանը՝ հավելելով, որ վրացի գործընկերները պատրաստակամ են ներկայացնելու իրենց երկրում իրականացված վերջին ծրագրերը, որոնցից օգտվելով հնարավոր կլինի Հայաստանում ավելի կատարելագործված բարեփոխումներ տեղայնացնել։

Հայերեն ქართული Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս