Իրանում հերքել են Թեհրանի օդային տարածքով թռիչքների արգելման մասին տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Mehr լրատվական գործակալությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր, վկայակոչելով Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիյանիին, հաղորդել է զորավարժությունների պատճառով Թեհրանի օդային տարածքի փակման մասին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մի շարք արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ պնդել են, որ Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարին, հայտնել է, թե Թեհրանի օդային տարածքով բոլոր թռիչքները կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 00:00-ից՝ զորավարժանքների պատճառով: Այդ տեղեկատվությունը սխալ է, Mehr լրատվական գործակալությունը նման նորություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Mehr-ի X-ի արաբալեզու էջում:

Ապրիլի լույս 11-ի գիշերը Reuters գործակալությունը հանդես է եկել պնդմամբ, թե Mehr-ը, վկայակոչելով Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին, հաղորդել է տեղական ժամանակով կեսգիշերից Թեհրանի օդային տարածքով բոլոր թռիչքների դադարեցման մասին՝ զորավարժությունների անցկացման պատճառով։ Որոշ ժամանակ անց Reuters-ը տեղեկացրել է, թե Իրանի գործակալությունը X-ում ջնջել է համապատասխան հաղորդագրությունը և հերքել դրա հրապարակման փաստը։

Հայերեն Русский

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/08/26

Ասիական ինդեքսներ - 03/08/26

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի կազմավորման սկզբունքները

Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները

Գավառում անցկացվեց գեղանկարչական հերթական սիմպոզիումը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում

162 կարգապահական տույժ, 11 ծառայողի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում»․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքները

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 15 հազար 550 տոննա անասնակեր