Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը

8 րոպեի ընթերցում

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը ասուլիսում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագրի» կատարման հաշվետվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված ծրագրով (այսուհետ՝ Հնգամյա ծրագիր) նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները մշակվել և իրականացվել են հաշվի առնելով երկրի ցուցանիշների՝ միջազգային վիճակագրական չափանիշների հետ համադրելիությունը, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով` ցուցանիշների հնարավոր կայուն պարբերականությունը, ինչպես նաև տարեկան վիճակագրական ծրագրերով նախատեսված միջոցառումների (աշխատանքների) իրագործման ենթատեքստով՝ պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների (ֆինանսավորման) հետ համաչափությունը:

Հնգամյա ծրագրով սահմանված ուղղությունների իրագործումն ապահովող միջոցառումների ենթատեքստով՝ Խորհրդի կողմից յուրաքանչյուր տարի հաստատվել են նաև տարեկան վիճակագրական ծրագրերը, որոնք, համաձայն օրենքի, ներառել են հետևյալ պարտադիր բաղադրիչները՝ տարածման ենթակա ողջ պաշտոնական վիճակագրությունը, պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից իրականացվելիք վիճակագրական հետազոտությունները, պաշտոնական վիճակագրություն արտադրողներին վարչական տվյալների կամ այլ աղբյուրների տվյալների տրամադրման բոլոր դեպքերը, պաշտոնական վիճակագրության հիմնական մշակումները, վիճակագրական ռեգիստրների վարման և մշակման միջոցառումները:

Ըստ այդմ, հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալն ըստ ծածկագրերի՝ կազմել է 2364 (2019՝ 473, 2020՝ 477, 2021՝ 469, 2022՝ 472 և 2023՝ 473), իսկ հաշվի առած դրանց հաճախականությունը՝ կազմել է 10.419 միավոր (2019՝ 2124, 2020՝ 2061, 2021՝ 2063, 2022՝ 2076 և 2023՝ 2095):

Պաշտոնական վիճակագրության ոլորտում իրականացված՝ Հնգամյա և տարեկան ծրագրերով նախանշված և այլ միջոցառումները ֆինանսավորվել են մի քանի աղբյուրներից:

ՀՀ պետականբյուջեից նախատեսվել է ընդամենը 11 մլրդ 694 մլն 415.58 հազար դրամ, այդ թվում 2019 թվականին՝ 2 մլրդ 130 մլն 144.78 հազար դրամ, 2020-ին՝ 2 մլրդ 283 մլն 672.5 հազար դրամ, 2021-ին՝ 2 մլրդ 128 մլն 428.9 հազար դրամ, 2022-ին՝ 2 մլրդ 990 մլն 270.4 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 161 մլն 899 հազար դրամ:

Փաստացի ծախսը կազմել է 11 մլրդ 53 մլն 558.4 հազար դրամ, այդ թվում 2019 թվականին՝ 2 մլրդ 42 մլն 667.95 հազար դրամ, 2020-ին՝ 1 մլրդ 964 մլն 313.97 հազար դրամ, 2021-ին՝ 2 մլրդ 56 մլն 599.47 հազար դրամ, 2022-ին՝ 2 մլրդ 854 մլն 241.56 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլրդ 135 մլն 735.45 հազար դրամ: Ծախսը նախատեսվածի նկատմամբ կազմել է 94.5%, այդ թվում 2019 թվականին՝ 95.9, 2020-ին՝ 86, 2021-ին՝ 96.6, 2022-ին՝ 95.5 և 2023-ին՝ 98.8%:

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրված դրամաշնորհային միջոցներով իրականացված ծրագրերի ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվել է ընդամենը 1 մլրդ 234 մլն 691.51 հազար դրամի չափով (2019 թվականին ֆինանսական հոսքեր չեն արձանագրվել, 2020-ին՝ 335 մլն 514.49 հազար դրամի, 2021-ին՝ 482 մլն 663.85 հազար դրամի, 2022-ին՝ 384 մլն 950.32 հազար դրամի, 2023-ին՝ 31 մլն 562.85 հազար դրամի չափով):

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում հրավիրվել է Խորհրդի 99 նիստ (2019-ին՝ 16, 2020-ին՝ 15, 2021-ին՝ 16, 2022-ին՝ 37, 2023-ին՝ 15): Նիստերի ընթացքում քննարկվել է 309 հարց (2019-ին՝ 68, 2020-ին՝ 52, 2021-ին՝ 53, 2022-ին՝ 59, 2023-ին՝ 77) և արդյունքում ընդունվել է 396 որոշում (2019-ին` 117, 2020-ին` 63, 2021-ին՝ 49, 2022-ին՝ 49, 2023-ին՝ 118), որից 194 նորմատիվ բնույթի (2019-ին՝ 61, 2020-ին՝ 32, 2021-ին՝ 19, 2022-ին՝ 13, 2023-ին՝ 69) և 202 անհատական (2019-ին՝ 56, 2020-ին՝ 31, 2021-ին՝ 30, 2022-ին՝ 36, 2023-ին՝ 49) որոշում:

2019-2023 թթ. «Արմստատ»-ը հրապարակել և վիճակագրական տեղեկություն օգտագործողներին տրամադրվել է ընդհանուր առմամբ 301 անուն վիճակագրական հրապարակում (2019-ին՝ 60, 2020-ին՝ 62, 2021-ին՝ 61, 2022-ին՝ 61, 2023-ին՝ 57 անուն հրապարակում):

Պարբերաբար համալրվել է նաև «Արմստատ»-ի բաց գրադարանի գրադարանային ֆոնդը (01.01.2020-ի դրությամբ՝ 13.055 միավոր, 01.01.2021՝ 13.271 միավոր, 01.01.2022՝ 13.409, 01.01.2023՝ 13.505, 01.01.2024՝ 10.384 միավոր):

Հաշվետու ժամանակաշրջանում արդիականացվել են հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող տարիներին տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարող սուբյեկտների անվանական, հասցեական, ինչպես նաև տնտեսական գործունեության տարեկան արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես՝ տնտեսական գործունեության իրականացման վայրի, գտնվելու վայրի, տնտեսական գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակի, շրջանառության և այլնի վերաբերյալ: Այսպես, 2019-ին արդիականացվել են շուրջ 79.300, 2020-ին՝ 91.000, 2021՝ 93.400, 2022-ին՝ 110.400, 2023-ին՝ 126.900 գործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունները:

Վիճակագրության զարգացման միջազգային միտումներին իրազեկ լինելու, տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով, հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է նաև «Արմստատ»-ի անձնակազմի մասնագիտական ներուժի զարգացմանը նպատակաուղղված համագործակցությունը: «Արմստատ»-ի աշխատակիցները մասնակցել են արտասահմանյան երկրներում կազմակերպված և վիճակագրության բոլոր բնագավառներին առնչվող վերապատրաստման դասընթացների, աշխատանքային հանդիպումների, միջազգային համաժողովների, նստաշրջանների, սեմինարների, առանձին թեմատիկ քննարկումների և այլ միջոցառումների (196): Նշված միջոցառումների համար նախապատրաստվել և հրապարակվել է 207 զեկույց՝ 3208 էջ ընդհանուր ծավալով:

Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում «Արմստատ»-ի աշխատակիցները մասնակցել են նաև տարբեր կազմակերպությունների (նախարարություններ, միջազգային կազմակերպություններ և այլն) կողմից կազմակերպված 398 տեղային սեմինարների, դասընթացների, շնորհանդեսների, աշխատանքային հանդիպումների և այլն:

Նշված ժամանակաշրջանում «Արմստատ»-ի 3525 աշխատակից մասնակցել է 1096 առցանց միջոցառումների, «Արմստատ» են այցելել 68 հանձնախմբեր և 142 փորձագետներ:

2019-2022թթ. իրականացվել է Համաշխարհային բանկի «Ազգային վիճակագրական համակարգի ամրապնդման համար ազգային ռազմավարական ծրագրի իրականացում» ECASTAT դրամաշնորհային ծրագիրը: Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում վիճակագրության մասով ընդգրկված էին 10 միջոցառումներ, որոնք բոլորն էլ իրականացվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում