Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։
Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը: