Տնտեսություն

Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

1 րոպեի ընթերցում

Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին։

«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից է։ Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարևոր փոփոխությունները և մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս», - նշել է Ֆասթ Բանկի տարածաշրջանային կառավարիչ Մհեր Հարությունյանը։

Ֆասթ Բանկն ակտիվ աշխատում է առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում