Տնտեսություն

4․017․648 դրամ՝ «Իմ անտառ Հայաստան»-ին․ «Մի դրամի ուժ»-ի ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

3 րոպեի ընթերցում

4․017․648 դրամ՝ «Իմ անտառ Հայաստան»-ին․ «Մի դրամի ուժ»-ի ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագիրը, որի շահառուն, ինչպես նախապես հայտարարվել էր, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է։ Կուտակված 4․017․648 դրամը հասարակական կազմակերպությունն ուղղելու է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «4090» հիմնադրամն է։ Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է․

«Ստեղծված լինելով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ հիմնադրամը աջակցում է հայրենիքի պաշտպաններին՝ կրթավճարների փոխհատուցման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացման միջոցով խթանելով նրանց հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը։ Քանի որ կրթությունը կարևորող և մասնագիտական տեսանկյունից կայացած երիտասարդները մեր հասարակության հիմքն են, այս ամիս որոշեցինք, որ ապրիլ ամսվա շահառուն կլինի հենց 4090 հիմնադրամը»։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանն ասել է․

«Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը, որը հնարավորություն է տալու շուրջ հարյուր երիտասարդի փոխել կյանքի որակը կրթության միջոցով: Մեզ համար մեծ պատիվ է 2-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու, քանի որ վստահությունը մեր հիմնադրամի անկյունաքարերից մեկն է: Խորհրդանշական է նաև, որ այս անգամ մենք դառնում ենք ապրիլ ամսվա շահառու, քանի որ մեր ուսանողներից մի քանիսը հանդիսանում են հենց 2016 ապրիլյան պատերազմի մասնակից նաև և իրենց համար սա խրախուսման շատ լավ առիթ է:

Ուրախալի է, որ «Մի դրամի ուժ»-ը կարևորում է կրթությունը և գնահատում պատերազմի մասնակցի սխրանքը», - հավելել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն, Իրինա Փահլևանյանը:

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան․ այդ նպատակով պարզապես կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք ավելի քան 20․000 վաճառակետերում՝ ակնթարթային կերպով կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում