Տնտեսություն

ՇՎՏՄ-ն ստուգումներ է իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ՇՎՏՄ-ն ստուգումներ է իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան 2023 թվականին հավատարմագրվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ են իրականացվելու՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների:

Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում