Հասարակական

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի կողմից դաժան ճնշումներից հետո Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց տները։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Մարտակերտի, Ստեփանակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և Սոթքի միջև ընկած հեռավորությունները ցույց տվող ճանապարհային նշանի լուսանկարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում