Տնտեսություն

Գանձաքարում նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս

1 րոպեի ընթերցում

Գանձաքարում նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը ընդունել է Ֆրանսիայի Աղսո համայնքի ղեկավար Բրունո Բեթնոյի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագիր, որի նպատակն է Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում զարգացնել կաթի արտադրությունը։ Այդ նպատակով ֆրանսիական կողմի աջակցությամբ նախատեսվում է հիմնել կաթի վերամշակման արտադրամաս։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ Աշխեն Շիրվանյանը հյուրերին ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետական օժանդակության այն ծրագրերը, որոնցից կարող են օգտվել ծրագրին մասնակցող ֆերմերները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2023 թ. նոյեմբեր ամսին Գանձաքարում ստեղծված ֆերմերների ուսումնական կենտրոնի գործունեությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում