Տնտեսություն

Աճել են սոցիալական և տնտեսական ծախսերը. ԱԺ հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման արդյունքների զեկույցը

3 րոպեի ընթերցում

Աճել են սոցիալական և տնտեսական ծախսերը. ԱԺ հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման արդյունքների զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում մարտի 21-ին ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են խորհրդարանից:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընգծել է, որ 2023 թվականից սկսած իրականացվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց եկամտային հարկ վճարելու գործիքների ներդրման միջոցով ավելի պարզեցնել դրանց գործընթացը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Անդրադառնալով ծրագրի առավելություններին՝ նախարարը նշել է, որ հայտատուները հնարավորություն կստանան եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց եւ իրենց ընտանիքի համար կատարված կրթական սոցիալական առողջապահական ծախսերը. կրթության գծով մինչեւ 100.000, իսկ առողջապահության մասով՝ մինչեւ 50.000 դրամ տարեկան:

Նիստի ընթացքում Վահե Հովհաննիսյանն ընդգծել է կապիտալ ծախսերի աճը նախորդ՝ 2022 թվականի համեմատությամբ: 2023 թվականին կապիտալ ծախսերն ավելացել են 105 մլրդ դրամով՝ կազմելով 494 մլրդ դրամ, աճել է նաեւ սոցիալական եւ տնտեսական ծախսերի թիվը՝ կազմելով շուրջ 209 մլրդ դրամ: Շուրջ 46,6 տոկոսով աճել են համայնքային ներդրումային ծրագրերը, գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները:

Նախարարի խոսքով՝ պարտք/ՀՆԱ հարաբերության օպտիմալ շեմերը գնահատելու եւ պարտքի կառուցվածքի գնահատմանն ուղղված արտարժույթով պարտքի հետգնման գործառույթների մասով դրամի արժեւորման պայմաններում 7,15 տոկոսի եկամտաբերությամբ՝ 500 մլն դոլար ծավալով 2025 թվականի մարման եվրոպարտատոմսերից կատարվել է շուրջ 187 մլն դոլարի պարտատոմսերի ետգնում: Այն միտված է վերաֆինանսավորման ռիսկի նվազեցմանը: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման եւ հարկային բեռի սահմանման նպատակով իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ բարձրացվել են ակցիզային հարկերի դրույքաչափերը:

Նախարարը նշել է նաեւ, որ Ֆինանսների նախարարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց շրջանակներում կատարվել է հարկերի արտոնության արդյունավետությանն ուղղված վերլուծություն:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում