Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյին բարդ մրցակից է համարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հավաքականին բարդ մրցակից է համարում:

«Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ եմ ակնկալում: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ընդունել են Կոսովոյի քաղաքացիություն, քանի որ ծնվել են տարբեր երկրներում: Շատ անզիջում ֆուտբոլ ցուցադրող թիմ է: Ինձ շատ է դուր գալիս մրցակցի պաշտպանական գիծը, հրաշալի են գործում գլխով խաղի ժամանակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետրակովը:

Գլխավոր մարզիչը ընդգծեց, որ խաղի մեկնարկից մի քանի րոպե անց ինքը կհասկանա մրցակցի խաղաոճը:

«Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, ահա մեր խնդիրը Կոսովոյի դեմ խաղում: Սակայն սա սպորտ է, դժվար է ասել ինչ կլինի»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը