Տնտեսություն

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ կշնորհվեն

2 րոպեի ընթերցում

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ կշնորհվեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ սահմանվեց արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մրցանակաբաշխության կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Որոշման նախագծով սահմանվում է արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մրցանակաբաշխության կարգը։

Մրցանակաբաշխությունը իրականացվում է մինչև 200 և 200-ից ավել աշխատակից ունեցող կազմակերպությունների համար, որի նպատակով ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ստեղծվում է փորձագետների աշխատանքային խումբ»,- մանրամասնեց Պապոյանը։

Աշխատանքային խմբի կողմից առաջին փուլով իրականացվում է մասնակից կազմակերպությունների ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և երկրորդ փուլով՝ կազմակերպության գործունեության իրականացման վայրի ստանդարտների համապատասխանության գնահատում։

Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների վճարը կախված է կազմակերպությունում աշխատողների թվից և չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`

1)մինչև 200 աշխատողի դեպքում` 100 հազար դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,

2) 200-ից ավելի աշխատողի դեպքում` 150 հազար դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը։

Մրցույթում հաղթող մրցանակակիր կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը: Յուրաքանչյուր անվանակարգում, ըստ աշխատողների թվի, կարող են լինել առավելագույն գնահատական ստացած երկու մրցանակակիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում