Տնտեսություն

Շուրջ 2 մլրդ դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար

1 րոպեի ընթերցում

Շուրջ 2 մլրդ դրամ մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 805 միլիոն դրամ կհատկացնի 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ Կառավարության մարտի 21-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Եթե այս հատկացումն էլ իրականացնենք, ընդհանուր առմամբ այս տարի պետական բյուջեից արդեն իսկ հատկացրել ենք 6 միլիարդ 640 միլիոն դրամ։

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար կհատկացվի 230 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 170 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 26 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 441 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 3 ծրագրի համար՝ 53 միլիոն դրամ, Շիրակի մարզին 6 ծրագրի համար՝ 342 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 293 միլիոն դրամ և Տավուշի մարզին 3 ծրագրի համար՝ 115 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում