МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ IDBank-ը հայտարարություն է տարածել МИР քարտերի սպասարկման վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը մեր POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Այդպիսով՝ տեղեկացնում ենք, որ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։

МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ IDBank-ի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարող եք ծանոթանալ հղումով».-հայտնում են բանկից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հայերեն English Русский

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ

Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ