Կառավարության կարևորագույն խնդիրներից է նպաստել տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին տարիներին Հայաստանի գրանցած տնտեսական աճը մեծացնում է նաև ՀՀ տնտեսական պոտենցիալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ այժմ, ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն:

«Գիտեք, որ 2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մեր նախորդ հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես, տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդմանը, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է նաև մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և մեծացած տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն: Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը:

«Կրթությունը չպետք է հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն պետք է նայենք մի ռազմավարության, մեկ ռազմավարական տրամաբանության մեջ: Ուզում եմ անդրադառնամ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, պետք է ռազմավարական մոտեցումներ արձանագրենք: Նույն 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թվականը: Բայց երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների մասին կամ, եթե կոռեկտ է ասել, 0-3 տարեկան երեխաների մասին, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է երկու կտրվածքով»,- մատնանշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ կառավարությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն անգամ ամենափոքր տարիքի երեխաների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է՝ 0 կամ 1 տարեկանից երեխաները ստանում են կրթություն, նույնիսկ, լեզուներ են սովորում:

Հայերեն العربية Français

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ