Քաղաքականություն

Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ բարձրաստիճան քաղաքական ու զինվորական ղեկավարությանն ազատելու հարցին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում պահվող ԼՂ բարձրաստիճան քաղաքական ու զինվորական ղեկավարությանն ազատելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, պահվող այլ անձանց վերադարձն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարեց՝ անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում պահվող՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչների տեղափոխումը Հայաստան կամ երրորդ երկիր իրականացնելու ուղղությամբ։

«Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձի համար ամենօրյա աշխատանք է տարվում։ Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ կարիք չկա այդ աշխատանքի մասին քննարկումներ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չկա վերջնարդյունքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում