Քաղաքականություն

Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից

2 րոպեի ընթերցում

Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։

«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ի՞նչի են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին Հայաստանը և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից:

«Եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալ»,-եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում