Հասարակական

IRI-ի հետազոտության համաձայն՝ բնակչության գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է

1 րոպեի ընթերցում

IRI-ի հետազոտության համաձայն՝ բնակչության գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը իրավապահ կառույցներից առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23%-ը եղել են լիովին գոհ, 39%-ը՝ ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16%-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62%՝ 2023 թվականի մարտին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4%-ով։

Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում