Հասարակական

ՄԻՊ-ի ներկայացուցիչները Կանադայի պատվիրակությանը ներկայացրել են ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ի ներկայացուցիչները Կանադայի պատվիրակությանը ներկայացրել են ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը և միջազգային համագործակցության զարգացմանը։

Նշվում է, որ հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունելության և արդյունավետ քննարկման համար:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում