Տնտեսություն

Ճամբարակ համայնքի 3 բնակավայրում կառուցվում են 20 մգվտ/ժամ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայաններ

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքի 3 բնակավայրում կառուցվում են 20 մգվտ/ժամ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայաններ

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ, Արտանիշ և Աղբերք բնակավայրերում առաջիկայում մեկնարկելու են արևային ֆոտովոլտային 3 կայանի կառուցման աշխատանքները, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 20 մգվտ/ժամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, կայանները կառուցվում են «Էկովիլ», «Մեգաէներջի», «Արևասոլ» «ՄՎԱ-Էլեկտրո» ընկերությունների պատվիրատվությամբ։ 10 մգվտ/ժամ հզորության արևային կայան կառուցվում է Շողակաթում, 5-ական մգվտ/ժամ հզորության արևային կայաններ՝ Արտանիշում և Աղբերքում։ Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտել այս տարի։

«Այս կայանների շահագործմամբ Ճամբարակ համայնքում արդեն կունենանք մինչև 80 մգվտ հզորությամբ աշխատող արևային ֆոտովոլտային կայաններ»,-հավաստեցին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում