Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով 2023թ․-ին կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալները հրապարակվել են ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում։

Նշվում է, որ 2023թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. 849 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 863 հազ. 304 ՀՀ դրամի համեմատ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում