ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են, ԼՂ-ում հայ չկա. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի խոսույթին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել: Չկա այդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին:

Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վտանգներին՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի օգտագործած խոսույթն արդեն ազդանշան է դրանց առկայության մասին:

«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա (վտանգները-խմբ.) նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի» ստեղծման պատճառներից մեկը ո՞րն է. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։

Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի՝ 9-րդ կետում չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետին հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և ՌԴ-ն, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա:

Դա նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում