ՀՀ քննչական կոմիտեն և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը hուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջև գործակցությունը շարունակում է զարգանալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողմից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր արևելքի բաժնի պատասխանատու Մայքլ Ռժեպչինսկին։

Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

«Համագործակցության հուշագիրն ամրագրում է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում կառույցների սերտ գործակցությունը։ Այն ուղղված է նշած հանցատեսակներով քննությունների շրջանակներում օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և վերլուծությանը, թմրամիջոցների, համանման նյութերի և պրեկուրսոր քիմիական նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված դրամական միջոցների ապօրինի հոսքը կանխելու և հակազդելու նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը, տարբեր միջոցառումների միջոցով այս հանցատեսակների դեմ քրեաիրավական պայքարում անձնակազմի մասնագիտական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է հուշագրի ստորագրումը։ Քյարամյանը նշել է, որ փաստաթուղթը ոչ միայն ուժեղացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանով պայմանավորված փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի հնարավորությունները, այլ նաև Քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարբեր կառույցների հետ համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր հարթություն։ Արգիշտի Քյարամյանը հիշեցրել է, որ 2023թ․ մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որը լայն թափով գործում է՝ ապացուցելով իր բարձր արդյունավետությունը։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը լրջագույն աջակցություն ցուցաբերելու համար։

Հայերեն العربية

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ