Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մտադիր է պետական բյուջեն հաստատել երեք տարվա հորիզոնով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ ամիս քննարկել ենք ֆինանսաբյուջետային համակարգի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու հարցը։ Մեր մտածածն այն է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մեր մոտ ոչ թե եռամյա հորիզոն ունենա, այլ հնգամյա, իսկ պետական բյուջեի հաստատումը՝ եռամյա։ Ոչ թե երեք տարվա բյուջե կընդունենք, այլ կստացվի, որ նախորդ տարվա՝ արդեն ընդունված բյուջեն եռամյա հորիզոն ունի, և մենք մոտավորապես իմանալու ենք, թե հաջորդ տարիներին ինչ է տեղի ունենալու։ Դա շատ հավակնոտ որոշում է, բայց երկար քննարկումներից հետո, կասկած չունեմ, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը։

Հայերեն العربية ქართული Русский 中文

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս