Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությանը հաջողվել է 95 և ավել տոկոսով բացառել սիգի ապօրինի որսը Սևանա լճում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ եմ ասում 95 և ավել տոկոսով, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլի բացահայտվեց, երբ որս էր իրականացվում։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը այնպիսին էր եղել, որ միայն քաղաքական կամք ունենալը բավարար չէր, այլ պետք էր ունենալ նաև գործիքներ։

«Այդ գործիքը ստեղծվեց․ Սևանա լճում ջրային պարեկային ծառայություն և առափնյա ծառայություն ներդրվեց և, իհարկե, մեր իրավապահ, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների համատեղ աշխատանքով դա իրականացվեց»,- նշեց Փաշինյանը։

Հայերեն English Español

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում