ՀՀ ՄԻՊ-ը և ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամություն են հայտնել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 5-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի առաքելության Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի տնօրենի պաշտոնակատար Քլեր Բեմբրիքի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։

«Պաշտպանը հատուկ ընդգծել է Սահմանադրական դատարան դիմումներ և հատուկ դիրքորոշումներ (amicus curiae briefs) ներկայացնելու հետ կապված հաստատության աշխատակիցների հմտությունների կատարելագործման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել 2023 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին, որի նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը հյուրերին ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Նշվում է, որ Քլեր Բեմբրիքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Հայերեն العربية

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն