Համախմբում հանուն արցախահայության․ եվրոպական ավելի քան 50 քաղաքներում տեղի են ունեցել հավաքներ և տարբեր միջոցառումներ

5 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի ավելի քան հիսուն քաղաքներում հունվարի 28-29-ին «Եվրոպացիներն հանուն Արցախի» շարժումը համախմբել էր եվրոպական տարբեր երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև արցախահայությանը սատարող եվրոպացի անհատների, եվրոպական կառույցների։ «Պայքարը պետք է շարունակվի» կարգախոսով իրականացված ակցիաների և տարբեր այլ միջոցառումների հիմնական նպատակն էր դատապարտել Ադրբեջանի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականությունը, պահանջել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ։ Հարյուրավոր կազմակերպություններ երկօրյա ակցիաների միջոցով ևս մեկ անգամ հաստատել են արցախահայության իրավունքների համար պայքարի նոր հանգրվան անցնելու վճռականությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի տասնվեց քաղաքներում հայկական համայնքների ներկայացուցիչներն ու ֆրանսիացի քաղաքական գործիչները համախմբվել էին նույն պահանջով՝ արդարություն արցախահայության համար։ Փարիզ, Ալֆորվիլ, Առնովիլ, Նիս, Իսի լո Մուլինո, Վալանս և այլ քաղաքներում անցկացված միջոցառումները մարդաշատ են եղել։ Հայության կողքին են եղել նաև քաղաքական գործիչներ։ Նիսում անցկացված հավաքին մասնակցել է նաև թուրք այլախոհ գործիչ Փընար Սելեքը, որը զորակցություն է հայտնել արցախահայությանն ու նշել, որ ինքը պատրաստ է պայքարել Հայաստանի համար, քանի որ աշխարհը արդար պարտք ունի Հայաստանին վճարելու։ «Հայաստանը պաշտպանելով՝ կպաշտպանենք նաև արդարությունը, արժանապատվությունն ու խաղաղությունը», - ասել է Սելեքը։

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԼՂ-ին նվիրված գեղարվեստական միջոցառում է տեղի ունեցել՝ ՀՄԸՄ-ի սկաուտների մասնակցությամբ։ Սոտերթելիո և Վեստերոս քաղաքների կենտրոնական հրապարակներում տեղի են ունեցել հավաքներ ինչպես տեղի հայերի, այնպես էլ շվեդների մասնակցությամբ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ևս հավաք է անցկացվել՝ ի աջակցություն արցախահայերի իրավունքների պաշտպանության։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ևս կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ, ընդունվել է արցախահայության իրավունքների պաշտպանությանը զորակցող հայտարարություն։

Գերմանիայի Քյոլն, Համբուրգ, Բրեմեն քաղաքներում հայ երիտասարդները նույնպես հավաք են անցկացրել և պատրաստակամություն հայտնել զորակցել արցախահայությանը։

Բրյուսելում շարժման հավաքը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցում, որին մասնակցել են բելգիացի քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ, տարբեր այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Նիդերլանդների Ալմելո և Առնհեմ քաղաքներում ևս հավաքվածները զորակցություն են հայտնել արցախահայությանը և հաստատել հայկական սփյուռքի կարևոր դերակատարությունն այս դժվարին ժամանակաշրջանում։

Հունաստանի Աթենք, Կավալա, Թեսալոնիկե, Պիրեա և Սերես քաղաքներում տեղի ունեցած հավաքներին ևս մասնակցել են պետական այրեր, իրենց զորակցությունը հայտնել արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

Բուլղարիայի Բուրգաս, Վառնա, Ռուսե, Պլովդիվ, Սոֆիա, Խասկովո, Շումեն քաղաքներում բուլղարահայությունը տեղի հայկական եկեղեցիներում մասնակցել է արցախահայության իրավունքների համար մղվող պայքարին ուղղված միջոցառումներին։

Կիպրոսի հայությունը ևս իր ձայնը լսելի է դարձրել Նիկոսիա և Լիմասոլ քաղաքներում։ Այս քաղաքներում տեղի հայության կողքին են եղել նաև կիպրացի քաղաքական գործիչները։

Ռումինիայի Իասի եւ Կոստանտա քաղաքներում անցկացված միջոցառումների մասնակիցները շեշտը դրել են Բաքվում ապօրինի պահվող ռազմագերիների և բանտարկյալների ազատ արձակման պահանջի վրա։

Վրաստանում ևս զորակցության հավաքներ են եղել։ Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքին ուսանողները ԵՄ ներկայացուցչին ուղղված նամակ են ընթերցել։

Եվրոպայի հիսուն քաղաքներում երկու օր շարունակ անցկացված զորակցության հավաքներն ու միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են համատեղ ջանքերով՝ «Եվրոպացիներն հանուն Արցախի» շարժման հովանու ներքո։

Լիլիթ Գասպարյան

Հայերեն العربية English Español فارسی Русский 中文

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների